Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Բրոկկոլին հրաշքներ է գործում

Բրոկկոլին հրաշքներ է գործում

Բրոկկոլի կաղամբը կամաց-կամաց նաեւ Հայաստան է ներթափանցում: Այն վիտամիններով հարուստ, չափազանց օգտակար եւ քիչ կալորիականությամբ (100 գրամի մեջ` 30 կկալ) բանջարեղեն է, որին բազմաթիվ գիտնականներ են անդրադարձել: Հույները եւ հռոմեացիները բրոկկոլին դեռեւս 2000 տարի առաջ են սկսել օգտագործել: Այն պարունակում է վիտամիններ C, B, PP, K, U (հակախոցային), բետա-կարոտին (A նախավիտամին, որը գեղեցկության եւ լավ տեսողության աղբյուր է), ասկորբինաթթու: C վիտամինը նրանում: մի քանի անգամ ավելի շատ է, քան ցիտրուսային որեւէ մրգի մեջ: Բրոկկոլին նաեւ հանքային նյութեր է պարունակում. կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, նատրիումի, երկաթի պարունակությամբ այն մրցակցում է գունավոր կաղամբի հետ` գերազանցելով հանքային աղերի եւ սպիտակուցների քանակությամբ: Ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի քանակության շնորհիվ բրոկկոլին խորհուրդ է տրվում սրտի անբավարարություն, նյարդային համակարգի խանգարում ունեցող մարդկանց: Բրոկկոլիի մեջ քլորոֆիլի մեծ քանակը հրաշալի ազդեցություն ունի արյան բաղադրության վրա: Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությամբ` բրոկկոլի ծաղկակաղամբը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի ռիսկայնությունը: Պարզվել է, որ նրանում եղած նյութերը կարող են ակտիվացնել հակաքաղցկեղային գեները եւ մեկուսացնել այդ գեները, որոնք կարող են չարորակ ուռուցքների զարգացման պատճառ դառնալ: Բրիտանական սննդի ինստիտուտի գիտնականները 24 մարդկանց միջեւ են հետազոտությունն անցկացրել: Մասնակիցների 50%-ը ամենօրյա սննդակարգի մեջ էր ընդգրկել 400 գրամ բրոկկոլին, մնացածը` 400 գրամ սիսեռը: Ուսումնասիրությունից կես տարի առաջ մասնակիցներից համապատասխան անալիզներ են վերցվել: Պարզվել է, որ բրոկկոլի օգտագործողների մոտ գեների 400-500 բարենպաստ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք նվազեցնում են քաղցկեղի, ուռուցքների առաջացման ռիսկը: Ամենամեծ արդյունքները գրանցվել են այն տղամարդկանց մոտ, ովքեր կրում են GSTM1 գենը, որը ունեն երկրագնդի տղամարդկանց 50%-ը: Հիշեցնենք, որ շագանակագեղձի քաղցկեղով ամեն տարի զարգացած երկրներում հիվանդանում է 680.000 մարդ, եւ 220.000 մահացություն է գրանցվում: Բրոկկոլին պաշտպանում է հնարավոր ինֆարկտից, լավացնում է սրտի աշխատանքը: Ամերիկացի գիտնականները առնետների վրա փորձարկել են բրոկկոլին եւ պարզել, որ ամենօրյա օգտագործման դեպքում նրանց սիրտը նույնիսկ թթվածնի անբավարարության պայմաններում հրաշալի է աշխատել: Դա բացատրել են բրոկկոլիի մեջ եղած այնպիսի նյութերի քանակով, որոնք խթանում են օրգանիզմում հատուկ սպիտակուցների առաջացումը: Սպիտակուցները պաշտպանում են հյուսվածքները էքստրեմալ պայմաններում, երբ խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը: Մինչ այդ, գիտնականները նաեւ ապացուցել էին, որ բրոկկոլին կարող է կանխել կաթնագեղձերի քաղցկեղը, ինչպես նաեւ՝ տղամարդկանց ներքին օրգանների մի շարք հիվանդություններ: Լավագույն ազդեցությունն ունենում է շոգեխաշած բրոկկոլին` գոլորշու վրա պատրաստված: Երկար խաշելիս օգտակար հատկությունները կորչում են: Բրոկկոլին նաեւ որոշակիորեն չեզոքացնում է ծխախոտի` թոքերի վրա ունեցած վատ ազդեցությունը: Ըստ ամերիկացի գիտնականների` բրոկկոլիի մեջ եղած սուլֆորաֆանը ակտիվացնում է NRF2 գենը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի քայքայիչ ազդեցությունից: Ընդ որում, նվազում է թոքերի որոշ քրոնիկ հիվանդությունների հնարավոր զարգացումը, որոնք հաճախ ծխողների մահվան պատճառ են հանդիսանում: Նույն սուլֆորաֆանը նվազեցնում է նաեւ շաքարախտի ֆոնի վրա առաջացող սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը: Բրոկկոլիի մեջ այս նյութի քանակությունն ամենաշատն է: 


Բրիտանացի գիտնականները նաեւ համոզված են, որ շաքարախտի դեպքում եւս չափազանց օգտակար է բրոկկոլին ամենօրյա սննդակարգի մեջ ընդգրկելը: Շաքարախտն, ինչպես հայտնի է, հինգ անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մեծ քանակությունից վնասվում են անոթները: Հետազոտությունները ցույց են տվել, որ սուլֆորաֆանը օրգանիզմում խթանում է բիոքիմիական ռեակցիաների դեպքում կատալիզատորի դեր կատարող էնզիմի` հատուկ սպիտակուցների առաջացումը, որոնք արյունատար համակարգը պաշտպանում են եւ նվազեցնում են անոթների համար քայքայիչ մոլեկուլների քանակը: Բրոկկոլիի, մասնավորապես` սուլֆորաֆանի շնորհիվ հնարավոր է կանխել կրծքի քաղցկեղի հնարավոր զարգացումը: Ճապոնացի գիտնականների կարծիքով էլ, սուլֆորաֆանի միջոցով հնարավոր է պայքարել մաշկի քաղցկեղի բջիջների (ՎպսՈվՏՎօ) աճի դեմ: Բրոկկոլիի թարմ հյութի հաճախակի օգտագործումը 2 անգամ նվազեցնում է նաեւ միզափամփուշտի քաղցկեղի զարգացումը: Այս հյութով նաեւ կարգավորում են արյան ճնշումը, կանխարգելում են աթերոսկլերոզը եւ ժամանակից շուտ ծերացումը: Իմունային համակարգի ամրապնդման համար խորհուրդ է տրվում բրոկկոլիի թարմ հյութ խմել ամեն օր: Այս բույսը նաեւ հակացելյուլիտային հատկություն ունի: Այն հաճախ օգտագործեք թարմ վիճակում` աղցանների մեջ, նաեւ կարող եք սառեցնել եւ ձմռանը օգտագործել: Հիշեք, որ եփելու ընթացքում բրոկկոլիի մեջ եղած սուլֆորաֆանը եւ մնացած օգտակար նյութերը նվազում են: Պետք է թարմ վիճակում օգտագործել: Բրոկկոլին, ըստ ֆրանսիացի եւ ամերիկացի գիտնականների, սուլֆորաֆանի մեծ քանակության շնորհիվ հակամիկրոբային հատկություն ունի, ոչնչացնում է Helicobacter pylori կոչվող բացիլը, որը ստամոքսի խոց եւ գաստրիտ, չարորակ ուռուցքներ առաջացնող հիմնական բացիլն է: ԱՄՆ սննդի ինստիտուտի տվյալներով` բրոկկոլիի ամենօրյա օգտագործումը օգնում է օրգանիզմին պայքարել չարորակ երեւույթների, վիրուսների դեմ: Իսկ ահա միջազգային լուրերից մեկում պատմում են, թե 79-ամյա անգլիացի Ռեյ Վայսմանը, որին բժիշկները 5 տարի առաջ քաղցկեղ ախտորոշումն էին տվել, ինչպես է բրոկկոլիի թարմ հյութի, ինչպես նաեւ՝ բրոկկոլիից, գազարից եւ խնձորից թարմ պատրաստված ամենօրյա աղցանի միջոցով կանխել մետաստազների տարածումը: Պատահական չէ, որ վերջին տասնամյակում միայն ԱՄՆ-ում ամեն տարի սննդի մեջ օգտագործվում է 75 տոննայից ավելի բրոկկոլի:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. dobre.stb.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ